Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկնարկեցին Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի նախապատրաստական աշխատանքները

Ապրիլ 04,2017 20:25

Ապրիլի 4-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ տեղի ունեցավ 2017թ. սեպտեմբերի 19-20-ը Երևանում կայանալիք Հայաստան-Սփյուռք 6-րդ համահայկական համաժողովի նախապատրաստական աշխատանքներին նվիրված խորհրդակցություն:

Քննարկվեցին համաժողովի ձևաչափին, թեմատիկ ընդգրկմանը, մասնակիցների կազմին և կազմակերպական խնդիրներին առնչվող հարցեր:

Նախարարը նշեց, որ չափազանց կարևոր է Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր կարող ուժերի, փորձագետների մասնակցությունը համահայկական նշանակություն ունեցող ձեռնարկին: Կարևորվեց Հայաստանի շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների ակտիվ ներգրավվածությունը համաժողովի աշխատանքներում:

Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին իրենց առաջարկություններն ու նկատառումները, որոնք հաշվի առնելով՝ նախարար Հրանուշ Հակոբյանը ամբողջացրեց համաժողովի թեմատիկ ուղղությունները, նշելով, որ աշխատանքները պետք է ընթանան ներդրումների ներգրավման, հայապահպանության, Սփյուռքի երիտասարդության, մշակութային խնդիրների լուծման, արցախյան հիմնախնդրի և ժողովրդական դիվանագիտության, հակահայկական քարոզչության դեմ պայքարի ուղղությամբ:

Հանձնարարվեց սփյուռքյան կառույցների հետ համագործակցելով՝ մշակել համաժողովի ծրագրի նախագիծը և սկսել հերթականությամբ իրականացնել անհրաժեշտ նախապատրաստական քայլեր:

ՀՀ սփյուռքի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930