Լրահոս
Օրվա լրահոսը

Ավազակային հարձակում Արաբկիրում. հարուցվել է քրեական գործ

Ապրիլ 10,2017 16:02

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ:

Նախնական քննության տվյալներով՝ ապրիլի 8-ին՝ ժամը 03:00-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած 2 անձինք ապօրինի մուտք են գործել բնակչուհու կողմից Երևան քաղաքում վարձակալած բնակարան եւ պահանջել գումար՝ սպառնալով դանակի, ատրճանակի և էլեկտրահարող սարքի միջոցով վտանգավոր բռնություն գործադրել։ Կնոջ հնարավոր դիմադրությունը կանխելու նպատակով առերեւույթ հանցագործություն կատարած անձանցից մեկը էլեկտրահարել է նրա աջ ձեռքը։ Հափշտակելով կնոջ մոտ առկա գումարը͵ ինչպես նաեւ նրա կաշվե պայուսակը՝ բնակարան մուտք գործած անձինք հեռացել են։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի հանգամանքները, ինչպես նաև առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ:

Նախնական քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվող կամ մեղադրվող անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930