Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵԼՔ»-ից հակադարձում են Փոստանջյանին. «Պաշտոնական առաջարկ եղել է» (Տեսանյութ)

Ապրիլ 11,2017 13:54

«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր «ԵԼՔ» դաշինքի մամուլի խոսնակ Տիգրան Ավինյանն անդրադարձավ «Երկիր Ծիրանի» կուսակցության հիմնադիր, Երեւանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանի մեկնաբանություններին այն մասին, թե ինչու է վերջինս մերժել «ԵԼՔ»-ի առաջարկները: «Մենք Զարուհի Փոստանջյանին երեք առաջարկ էինք արել՝ Երեւանի ավագանու ընտրություններում գլխավորել «ԵԼՔ»-ի ցուցակը, միավորվել «Երկիր Ծիրանի»-ի հետ եւ գլխավորել ընդհանրական ցուցակը, կամ որ այդ ցուցակը գլխավորի Նիկոլ Փաշինյանը…Մենք մերժում ենք ստացել, ուստի շարժվում ենք մեր ծրագրով»,-հստակեցրեց Տիգրան Ավինյանը:

Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի որակմանը, թե «ԵԼՔ»-ն արհեստածին  դաշինք է, Տիգրան Ավինյանի խոսքով. «Մեր դաշինքը ստեղծվել է գաղափարական հենքով՝ հուշագրում ամրագրելով, որ դաշինքի մասը կազմող երեք կուսակցությունները միավորելու հարցով հետագայում ստեղծվելու է հանձնաժողով: Եթե սա էլ վստահություն չի ներշնչում տիկին Փոստանջյանին, ավելացնելու բան չունեմ»:

Դիտարկմանը, թե ըստ Զարուհի Փոստանջյանի՝ «ԵԼՔ»-ից իրեն պաշտոնական առաջարկ չի եղել, Ավինյանը հակադարձեց՝ ասելով, որ եղել է. «Մեկ անգամ չէ, որ արվել է»:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930