Լրահոս
Օրվա լրահոսը

«Ողջունում եմ ձեր նախաձեռնությունը». նախարար

Ապրիլ 11,2017 16:10

Ապրիլի 11-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց իսրայելահայ գործարար, Հայ-իսրայելական առևտրի գրասենյակի փոխնախագահ, «Teamnet packing and international freight services» ընկերության ներմուծման և արտահանման հարցերով տնօրեն Սուրեն Շահնազարյանին, ով արձագանքելով ՀՀ սփյուռքի նախարարի նամակին՝ ցանկություն է հայտնել ներդրումներ կատարել Հայաստանում՝ գյուղատնտեսության և արևային էներգիայի արտադրության ոլորտներում:

ՀՀ սփյուռքի նախարարը ողջունեց սփյուռքահայ գործարարին, կարևորեց նրա պատրաստակամությունը՝ ներդնել իր հնարավորությունները Հայաստանում՝ մասնակցելով Հայրենիքի զարգացման գործընթացին: Նախարարը հետաքրքրվեց Իսրայելի հայ համայնքի վիճակով, խնդիրներով, ընդգծեց, որ ինքնության պահպանման, համահայկական հարցերի շուրջ համախմբվելու, միասնական լինելու համար անհրաժեշտ է ամրացնել կապը Հայրենիքի հետ, ավելի ակտիվ մասնակցել նախարարության ծրագրերին: Նա մասնավորապես նշեց. «Կարծում եմ, որ ժամանակն է Սփյուռքը վերակազմակերպել մասնագիտորեն, օգտագործել նրա հսկայական ներուժը: Ողջունում եմ Հայաստանում ձեր ներկայությունն ապահովելու, ներդրումներ կատարելու նախաձեռնությունը»:

Սուրեն Շահնազարյանը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նախարարին ներկայացրեց կազմակերպության, եկեղեցու, համայնքի գործունեությունն ու խնդիրները, պատրաստակամություն հայտնեց ավելի սերտորեն համագործակցել նախարարության հետ, ակտիվորեն մասնակցել նախարարության ծրագրերին:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930