Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչ-որ մեկը կասկածո՞ւմ է, որ ՀՀԿ-ի բոլոր թեկնածուներն օգտվել են «ՍԱՍ գրուպի» մեթոդներից». «Հրապարակ»

Ապրիլ 15,2017 11:42

Ինչ-որ մեկը կասկածո՞ւմ է, որ այս ընտրություններում Հանրապետականի բոլոր թեկնածուներն օգտվել են «ՍԱՍ գրուպի» մեթոդներից եւ, մեկը՝ մի քիչ ավել, մյուսը՝ մի քիչ պակաս, հանցավոր մեխանիզմների գործադրմամբ են անցել խորհրդարան։ Հասկանալի է, որ Արտակ Սարգսյանի «բախտը չի բերել», եւ նա է այսօր հայտնվել «զոհասեղանին»։

Այնպես, ինչպես չբերեց 114 տնօրենների բախտը, չնայած մյուս բոլոր կրթօջախների տնօրեններն էլ այս կամ այն չափով, այս կամ այն ձեւով մասնակցել են ՀՀԿ-ի վերարտադրությանը։ Նույնկերպ պետք չէ մեծ տարբերություն դնել ընտրակաշառք տվողի եւ ճնշումներ գործադրողի ու ընտրակաշառքը վերցնողի-ճնշումներին տեղի տվողի միջեւ։

Եթե անգամ օրենքի ու պատժի տեսանկյունից «կողմերի» պատասխանատվությունը տարբեր է, ապա քաղաքական ու բարոյական պատասխանատվության տեսանկյունից շատ չի տարբերվում։ Ասում են՝ իշխանությունն է այդպիսին դարձրել ընտրողին, նա մեղավոր չէ։ Այնպես, ինչպես երեկ համացանցում կարծիքներ էին հնչում, թե մեծ-մեծ մի խոսեք, եթե «ՍԱՍ գրուպի» աշխատակիցները, ասենք, աշխատանքից դուրս գային, դուք նրանց աշխատանքով ապահովելո՞ւ էիք։ Բայց հասարակությունը հենց այդպես է հասարակություն դառնում, երբ մի շարքային աշխատակից, հանձնաժողովի մի անհայտ անդամ, դպրոցի մի տնօրեն հանցավոր հրաման տվողին ասում է՝ չեմ անում, ապա դիմում է գրում եւ դուրս գալիս աշխատանքից՝ դիմակայելով իշխանական մամլիչին։ Հակառակ պարագայում հասարակությունը հայտնվում է արատավոր շրջանի մեջ, եւ առանձին անհատների չդիմադրելը մեծացնում է իշխանության ախորժակն ու ավելի անպատժելի դարձնում նրան։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930