Լրահոս
Օրվա լրահոսը

Քուրդ արվեստագետ. «Ցեղասպանության ժխտումը նոր ցեղասպանությունների համար հող է նախապատրաստում». Ermenihaber.am

Ապրիլ 26,2017 16:54

Քուրդ արվեստագետ Ֆերհաթ Թունչը Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրավոր հայտարարություն է հրապարակել: Թուրքալեզու «alevinet.com» կայքի տեղեկացմամբ՝ Թունչը հիշեցրել է, որ 1915թ. ապրիլի 24-ին օսմանյան ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի հրամանով ձերբակալվեցին շուրջ 250 հայ մտավորականներ, ինչով և սկիզբ դրվեց Հայոց ցեղասպանությանը:

«Դրանից դեռ ամիսներ առաջ քաղաքական վարչության ղեկավար Ռեշաթ բեյի կողմից նախապատրաստվել էր այն հայ մտավորականների ցուցակը, որոնք պետք է ձերբակալվեին: Գործողությունը ղեկավարեց Ստամբուլի անվտանգության ղեկավար Բեդրի բեյը: Ձերբակալության պահից սկսած այդ մարդկանց ճակատագրի միակ պատասխանատուն պետությունն է:

Նրանցից շատերը հայ համայնքի ամենահարգի ներկայացուցիչներն ու առաջնորդներն էին՝ պատգամավորներ, գրողներ, բանաստեղծներ, փաստաբաններ, բժիշկներ, լրագրողներ, դեղագործներ, երաժիշտներ, հրատարակիչներ ու քաղաքական գործիչներ: Այս մտավորականները նաև օսմանյան հասարակության ամենափայլուն ուղեղներն էին: Այդ տարեթիվը համարվում է Հայոց ցեղասպանության սկիզբը», ասված է հայտարարությունում:

Թունչը նշել է, որ Ցեղասպանությունը իրագործվել է նախապես պլանավորված ծրագրով և այդ տարածաշրջանում բնակվող հարյուր հազարավոր հայերի մահվան պատճառ է դարձել:

«Թուրքիան արդեն 102 տարի է այդ մասին խոսում է «այսպես կոչված Հայոց ցեղասպանություն» արտահայտությամբ և աշխարհին մարտահրավեր նետող մոտեցում է ցուցաբերում այն դեպքում, երբ ողջ աշխարհը ընդունում է, որ դա ցեղասպանություն է եղել», -ասել է Թունչը:

Նա ընդգծել է, որ Թուրքիան ոչ միայն չի կիսում հայերի ցավը, այլև համառորեն շարունակում է ռասիստական և ազգայնամոլական հակահայ քաղաքականությունը: Նա հավելել է, որ օսմանյան «Միություն և առաջադիմություն» կուսակցության գաղափարախոսությունը դեռ այսօր էլ շարունակում է իր գոյությունը թուրքական պետության շրջանակներում և հենց այդ գաղափարախոսության հիմքում ընկած ռասիստական մոտեցման զոհը դարձավ այնպիսի կարևոր մի մտավորական, ինչպիսին Հրանտ Դինքն էր:

Քուրդ երաժիշտը նկատել է տվել, որ թուրքական կողմը դիմում է բոլոր հնարավոր միջոցներին՝ Հայոց ցեղասպանությունը հերքելու համար, իսկ ողջ աշխարհը մեծագույն զարմանքով է հետևում այդ ժխտմանը:

Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.am-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930