Լոյալ խորհրդարան ունենալու տիրույթի մեջ են տեղավորվում «Ծառուկյան» դաշինքի պատգամավորական ցուցակի շուրջ տեղի ունեցող վերջին օրերի իրադարձությունները։ Անկախ դրա պատճառներից՝ այսօր արդեն կարելի է արձանագրել, որ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորական խմբակցությունը կա՛մ միատարր չի լինելու եւ վերահսկվելու է դրսից Ծառուկյանից նեղացած պատգամավորների միջոցով, կա՛մ, ինչը հավանական է, դաշինքի խմբակցության կազմից դուրս կգան մի շարք անձինք, որոնք կստանան, այսպես կոչված, անկախ պատգամավորների կարգավիճակ։ Այսինքն՝ ի վերջո իշխանությունը կարող է ստանալ մի իրավիճակ, երբ խորհրդարանի ընդդիմադիր հատվածում պատկառելի ներկայություն ունեցող քաղաքական ուժ այլեւս չի լինի, եւ փաստացի կստացվի այսպես կոչված մոզայիկ ընդդիմադիր կառուցվածք ունեցող խորհրդարանական հատված։
Այս նույն սցենարը հաշվի է առնվում նաեւ այն հեռանկարում, երբ Սերժ Սարգսյանը փաստացի իշխանությունում ունենա այլ պաշտոն, ինչպես ինքն էր նշում, անվտանգության համակարգի հետ կապված։ Սերժ Սարգսյանը պետք է վստահ լինի, որ խորհրդարանն իր կազմով կարող է որոշումներ ընդունել, անհրաժեշտության դեպքում նաեւ խափանել։ Խոսքը վերաբերում է նաեւ «Ծառուկյան» դաշինքին, որն ըստ անհրաժեշտության կարող է աջակցել կառավարությանը, եւ հակառակը՝ դառնա ընդդիմություն կառավարությանն ու փորձի հանրապետական որոշ թեւերի հետ տապալել կառավարությունն ու փոփոխություններ մտցնել։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում


















































