Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյանը՝ Զուրաբյանին. «Անտակտ հումոր է»

Մայիս 05,2017 17:19 Share

ՀԱԿ անդամ Լեւոն Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասել էր. «Երեւանի ավագանու ընտրությունները իրականում Շռեկի, Չիպոլինոյի եւ Ձյունանուշիկի միջեւ մի պայքար է, որում հաղթելու է գլխավոր մուլտիպլիկատորը: Ընդ որում, այդ մուլտիպլիկատորը «Դիսնեյի» տաղանդը չունի հաստատ:

Լրագրողները «Ելք» դաշինքի պատգամավոր Արամ Սարգսյանին խնդրեցին անդրադառնել այս հայտարարությանը. «Որպեսզի գլխավոր մուլտիպլիկատորը չհաղթեր, եթե իրենք այդպես էին մտածում, թո՛ղ իրենք իրենց թեկնածուին առաջադրեին, ես էլ նրան տարբեր անուններ չէի կպցնի: Պիտի ասեմ, որ անտակտ հումոր է, և այն ինչ-որ արել է Լևոն Զուրաբյանը, ուղղակի անտակտություն է՝ մարդկանց անվանարկել իրենց արտաքինի համար: Ես էլ իրեն կարող եմ բազմաթիվ հերոսների նմանեցնել, բայց չեմ իջնի իրենց մակարդակին»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել