Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյանի պատասխանները առցանց հարցուպատասխանի շրջանակներում հնչած հարցերին (Տեսանյութ)

Մայիս 05,2017 17:56

Արցախի Հանրապետության կառավարության յութուբի ալիքում հրապարակվել են Արայիկ Հարությունյանի պատասխանները հինգերորդ առցանց հարցուպատասխանի շրջանակներում իրեն ուղղված շուրջ 25 հարցերին, որոնք վերաբերում են տնտեսությանը,ենթակառուցվածքներին, կրթությանը, սիրիահայերի վերաբնակեցման ծրագրերին, բնակարանաշինությանը և մի շարք այլ ոլորտների:

Պատասխանելով սիրիահայերի վերաբնակեցմանը վերաբերող հարցին՝ վարչապետը նշել է, որ կառավարությունը հնարավորին չափ աշխատանք է կատարել Արցախ տեղափոխված սիրիահայերի տեղավորման և ինտեգրացիայի ուղղությամբ:
«Ովքեր եկել են, մեծ սիրով ընդունել ենք, և Արցախի կառավարությունն ու արցախցիները նրանց համար պայմաններ են ստեղծել եղած հնարավորությունների սահմաններում: Ստեղծել ենք բնակարանային ու կենցաղային այլ պայմաններ, բիզնեսի զարգացման հնարավորություններ՝ աշխատանքի տեղավորելով, հողագործներին հող ու վարկեր տրամադրելով»,- նշել է Ա. Հարությունյանը:

Սպայական անձնակազմի ուսանող զավակների՝ կառավարության կողմից ուսման վարձի փոխհատուցման կարգի վերաբերյալ հարցի կապակցությամբ վարչապետը նշել է, որ գործող ծրագիրը Նախագահի նախընտրական ծրագրի դրույթներից է բխում, և այն պետք է տարածվի ինչպես բակալավրիատի, այնպես էլ մագիստրատուրայի ուսումնառության ծրագրերի վրա: Կառավարության ղեկավարի կարծիքով՝ հարցը պետք է անպայման ուսումնասիրել և արտոնություններ տալ նաև մագիստրատուրայում սովորող՝ սպայական անձնակազմի ուսանող երեխաներին:

Վարչապետ Հարությունյանի պատասխանների տեսանյութը՝

 

Մամլո հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031