Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյան. «Էս շենքի հնությունը պետք ա ընդգծենք»

Մայիս 07,2017 20:13

«Էս շենքի հնությունը պետք ա ընդգծենք, դուռն էլ փետից դնենք, էս փիլաքյանն էլ մնա…Աշխարհում հնությունն ա գնահատվում: Մենք ինչ լինում ա, քանդում ենք, տեղը պլասմաս դնում: Հո ըտենց չի: Սա պետք ա ոչ թե քանդել`հանել, այլ պետք  ա վերականգնել»,- Արաբկիրում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Այսօր Արաբկիր համայնքում «Ելք»-ի քարոզարշավի ժամանակ, բակերից մեկում, Նիկոլ Փաշինյանին քաղաքացիներն առաջարկում էին, որ իրենց շքամուտքին դուռ դնի: «Ընտիր շենք ա, կսիրունացնենք, կվերականգնենք: Հլա, որ ինձ հարցնեք, էս պլասմասի բաները պետք չէր դնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Ի պատասխան, քաղաքացիներից մեկը վրա բերեց. «Ելք կա»:

«Ելք»-ի քարոզարշավին մասնակցում էին նաեւ ԱԺ պատգամավոր Արամ Սարգսյանը, Երեւանի ավագանու անդամ, «Ելք» դաշինքով առաջադրված Անահիտ Բախշյանը:

«Ելք»-ի ներկայացուցիչները հորդորում էին Արաբկիրի բնակիչներին`եկող կիրակի օրը կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններում քվեարկել «Ելք»-ի օգտին, քանի որ «Սերժ Սագսյանի փորած հուսահատության փոսից ելք կա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031