Լրահոս
Օրվա լրահոսը

«Լռության օրվա» աղմուկը. «Ժամանակ»

Մայիս 13,2017 11:10

Մի խոսքով` սա օր է, երբ քաղաքացին համադրում է իր ունեցած ինֆորմացիան` պատասխանատու ընտրություն կատարելու համար: Այսպես է քաղաքակիրթ աշխարհում, որտեղ ընտրությունն իշխանաստեղծ միակ գործիքն է, իսկ քաղաքացու անկաշկանդ քվեն` քաղաքականության վրա ազդելու քաղաքացու բացառիկ իրավունքը: Հայաստանում ընտրության օրն ընդամենն արձանագրվում է այն, ինչ որոշվել է ընտրական տեղամասերից դուրս` ոչ լեգալ հարաբերությունների, քաղաքականությունը շրջանցող գործիքների միջոցով:

Քաղաքացին համադրելու բան չունի, խորհելու առիթ` առավել ևս: Նա լսել է ինքնահավան կատարողական, անիրական խոստումներ, իրեն հասցեագրված մունաթ և թեկնածուների փոխադարձ վիրավորանք: Երևանցին տեսել է նաև, որ իր ձայնը վերածվել է ապրանքի, այսինքն` ընտրողն այլևս ոչ թե քաղաքականություն որոշող է, այլ ձայն, իրավունք վաճառող: Սա է միակ թեման, որ այսօր խորհելու նյութ է դառնալու երևանցիների համար` թեժ քննարկումների թեմա դառնալով ընտանիքներում, ընկերական շրջապատներում և նույնիսկ աշխատատեղերում: Մարդիկ որոշելու են` իրենց «ապրանքը» «նիսյայով» կամ «նաղդով» վաճառելու հարցը:

Եթե կուզեք, «Լռության օրն» ամենաակտիվն է լինելու, որովհետև ապրանքն ու գնորդը հայտնի են դառնալու այսօր: Վաղն ընդամենն առևտրի նոտարական վավերացման ձևական գործընթացի օրն է:

Սարգիս ԱՐԾՐՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031