Լրահոս
Օրվա լրահոսը

Ավանցիները զիջեցին իրենց ակտիվությամբ

Մայիս 14,2017 15:46

Ժամը 14:00-ի տվյալներով, Երևանում ընտրելու իրավունք ունեցող 842 147 քաղաքացուց ընտրության մասնակցել է 210 903, այսինքն՝ ընտրողների 25.04 տոկոսը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լաուրա Գալստյանը, քիչ առաջ ներկայացնելով Երևանի ավագանու ընտրություններին վերաբերող նախնական տվյալները` ասաց, որ Աջափնյակ վարչական շրջանում ընտրելու իրավունք ունեցող 84 522 ընտրողից ընտրության է գնացել 23 929–ը, Ավան վարչական շրջանում՝ 39 848 ընտրողից 14 351-ը, Արաբկիրում՝ 95 573 ընտրողից 21 508-ը, Դավթաշենում՝ 32 356 ընտրողից 8378 ընտրող, Էրեբունի վարչական շրջանում՝ 93 154-ից 24 487 ընտրող, Կենտրոնում՝ 95 855-ից 20 711-ը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 107 779-ից 22 372 –ը, Նոր-Նորք վարչական շրջանում՝ 100 481 ընտրողից 23 987 ընտրող, Նորք Մարաշ վարչական շրջանում՝ 10 700-ից 3233-ը, Նուբարաշենում՝ 8133-ից 2542 ընտրող, Շենգավիթ վարչական շրջանում՝ 114 935 ընտրողից 34 450 ընտրող, իսկ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում 58 811 ընտրողից ընտրության է գնացել 10 955 քաղաքացի:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031