Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշ թաղապետեր աջակցել են «օգնողների» գործունեությունը». Դանիել Իոաննիսյան (Տեսանյութ)

Մայիս 14,2017 16:23

«Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդներն այս պահին 60 ընտրական տեղամասերում իրականացնում են դիտորդություն, նաեւ 5 շրջիկ խմբերը շրջում են քաղաքում եւ այցելում առավել խնդրահարույց տեղամասեր:

Aravot.am- ի հետ զրույցում «Անկախ դիտորդ» հասարակական նախաձեռնության մամուլի պատասխանատու Դանիել Իոաննիսյանը նշեց, որ շատ տեղամասերում կան կեղծ դիտորդներ, որոնք կրում են կեղծ վկայականներ, բայց գրանցված չեն Կենտրոնական ընտրական հանձնաժողովում. «Բավական կոպիտ խախտում է, երբ թեկնածուն գտնվում է ընտրական տեղամասում, բավական լուրջ խախտում է, կարծում եմ, եւ տեղամասեր կան, որ եղել են այդպիսի դեպքեր` 8/45, 10/28, 10/52: Մենք տեսել ենք նաեւ բավականին վստահելի կադրեր բռնությունների գործադրումից՝ եւ այլ դիտորդների, եւ զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների նկատմամբ»:

Դանիել Իոաննիսյանը նշեց, թե համատարած այն դեպքերը, երբ կազմակերպված ձեւով ընտրողներին «օգնություն» են կազմակերպվում:

Մանրամասները` տեսանյութում

Որոշ տեղամասերում թաղապետերը, ըստ Դանիել Իոաննիսյանի, աջակցել են «օգնողների գործունեությունը»:

Նա նաեւ նշեց, որ եղել են որոշ ոչ զանգվածային բնույթի խախտումներ, ինչպիսիք են, օրինակ` կուտակումներ որոշ տեղամասերում. «Կեղծ դիտորդները անգամ հարցին, թե իրենք որտեղից են՝ չեն ասում, որ դիտորդ են, ասում են, որ Հանրապետական կուսակցության վստահված անձ են, անգամ չտեսնելով, որ իրենց վզից դիտորդի վկայական է կախված»:

Մանրամասները` տեսանյութում:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031