Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան նախագահության նոր կազմ ունի

Մայիս 20,2017 15:28

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար, Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանն անցկացրել է ֆեդերացիայի նախագահության և մարզչական խորհրդի նիստ, որին մասնակցել են ֆեդերացիայի անդամներ, հունա-հռոմեական և ազատ ոճի ըմբշամարտի մարզիչներ:

Մասնակիցներն ընտրել են ֆեդերացիայի երկու փոխնախագահներին. հունա-հռոմեական ոճի ըմբշամարտում տարվող աշխատանքները կհամակարգի Արսեն Բադալյանը, ազատ ոճի ըմբշամարտինը՝ Ռոբերտ Խաչատրյանը: Հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի մարզչական խորհրդի նախագահ է ընտրվել հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը, իսկ ազատ ոճի ըմբշամարտի մարզչական խորհրդի նախագահ՝ ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Մկրտչյանը:

Ընտրվել են նաև ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը և Երևանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահը: Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար է ընտրվել Արայիկ Բաղդադյանը, իսկ Երևանի ֆեդերացիայի նախագահ՝ Սամվել Խաչատրյանը, որը նիստի ընթացքում Հ. Ռոստոմյանի հրամանով  նշանակվել է նաև Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի խորհրդական:

«Բարձր գնահատելով ֆեդերացիայի նախկին նախագահ Սամվել Կարապետյանի կատարած աշխատանքը՝ բոլորիդ անունից նրան ևս մեկ անգամ հայտնում եմ մեր շնորհակալությունը: Միաժամանակ, ցանկանում եմ նշել, որ շարունակելու ենք աշխատել համախմբված՝ մեկ ընտանիքի նման: Միասնական աշխատանքի շնորհիվ մենք կարողանալու ենք հաղթահարել ցանկացած դժվարություն և հասնելու ենք նորանոր հաջողությունների՝ մեդալների և մարզական նվաճումների»,- ասել է ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը և բոլորին մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի հաղորդագրություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031