Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում բացվեց դատապարտյալների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը

Մայիս 26,2017 17:41

Երկրապահ կամավորականների միությունը մայիսի 24-ին ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում անցկացրեց տոնական միջոցառում` նվիրված մայիսյան տոներին, որի ընթացքում մասնակիցներն իրենց ազգային և ազգագրական կատարումներով հանդես եկան դատապարտյալների առջև:

Մայիսի 25-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում բացվեց դատապարտյալների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը: Ներկայացվեցին Մկրտիչ Հովհաննիսյանի մատիտանկարներն ու գրչանկարները, երգիծական շարժերը, ինչպես նաև Աշոտ Օհանյանի և Վահան Գրիգորյանի ինքնատիպ գիպսե քանդակները:

Ի դեպ. մայիսի 26-ին «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալների մասնակցությամբ անցկացվեց շախմատի ներհիմնարկային առաջնություն: Առաջնության հաղթող ճանաչվեց Դանիելյան Հարությունը, երկրորդ տեղը գրավեց Վահե Հովնիկյանը, իսկ երրորդ տեղ զբաղեցրեց Լիպարիտ Գրիգորյանը:

ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031