Լրահոս
Օրվա լրահոսը

Քեֆ-ուրախություն Սամվել Նիկոյանի ծննդավայրում․հրավիրված էր ՀՀԿ-ական էլիտան՝ ՀՅԴ-ականների հետ (ֆոտոշարք)

Մայիս 26,2017 19:24

Այսօր Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում մեծ հանդիսավորությամբ՝ հայրենասիրական երգերի ու պարերի կատարմամբ, քեֆ-ուրախությամբ նշվեց Սոգյութլիի հերոսամարտի 99-րդ ամյակը՝ 1918 թվականի մայիսի 18-22-ը թուրքերի դեմ մղած ինքնապաշտպանական մարտերում տարած հաղթանակը:

Հիշեցնենք, որ Սոգյութլին գյուղի նախկին անունն է։ Շիրակի մարզի բնակիչները հենց Սառնաղբյուրում են հետ շպրտել իրենց տեղանք ներխուժած ու կոտորածներ անելով առաջ շարժվող թուրքերին՝ պաշտպանելով իրենց հողը, արժանապատվությունն ու կյանքի իրավունքը։ Սառնաղբյուրի ինքնապաշտպանական գործողությունները մեծ դեր են կատարել Բաշ Ապարանի եւ Սարդարապատի հաղթանակների համար։

Սամվել Նիկոյանի հրավերով (նա ծնունդով Սառնաղբյուրից է) տոնախմբությանը մասնակցելու էին եկել ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչներ՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը, ԱԺ պատգամավորներ Մարգարիտ Եսայանը, Ֆելիքս Ցոլակյանը, նախկին պատգամավորներ Մարտուն Գրիգորյանը, Սուքիաս Ավետիսյանը, Շիրակի նախկին դատախազ Դավիթ Սարգսյանը։ Սամվել Նիկոյանը չէր մոռացել նաև իր ՀՅԴ-ական գործընկերներին, այնտեղ էին Աղվան Վարդանյանը, ԱԺ նորընտիր պատգամավոր Ռոմիկ Մանուկյանը։ Տոնակատարությանը ներկա էին նաև Շիրակի մարզպետն ու Գյումրու քաղաքապետը։

 

Նշենք, որ արդեն ավանդույթ է դարձել հերոսամարտը մեծ տոնակատարությամբ նշելը։  Հյուրերը հրաժարվում էին պատասխանել լրագրողների հարցերին՝ ցանկանալով վայելել տոնը։ Ի դեպ, տոնակատարությունն անցկացվեց հերոս նախնիներին նվիրված նորակառույց հուշահամալիրի մոտ։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031