Լրահոս
Օրվա լրահոսը

Տոնական միջոցառում` նվիրված մանուկներին

Հունիս 01,2017 18:35

Հունիսի 1-ին, երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը,  ձևավորված ավանդույթի համաձայն, ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում կազմակերպվել էր տոնական ուրախ միջոցառում, որին մասնակցել են զինծառայողների և քաղաքացիական հատուկ ծառայողների, ազատամարտիկների և զոհված զինծառայողների երեխաները:

Տոնական համերգի մեկնարկից առաջ պարգևատրվել են «Ազգ-բանակ-2017» համաժողովի շրջանակում ապրիլի 21-23-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացված մարզամշակութային մրցույթի հաղթող ճանաչված դպրոցականները և կրթօջախները: «Հրաձգություն վարժասարքից», «Ինքնաձիգի քանդում-հավաքում», «Ուժային վարժություններ», «Ինտելեկտուալ խաղ» և «Թումո-բանակ» անվանակարգերում անցկացված մրցույթին մասնակցած հազարավոր դպրոցականներից լավագույններին մրցանակները հանձնել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

«Ազգ-բանակ» մարզամշակութային մրցույթի մասնակից լավագույն երեք դպրոցականներին տրամադրվեցին հատուկ մրցանակներ` «Արմֆոն» բջջային հեռախոսներ: Մրցույթին մասնակցած կրթօջախների շարքում լացագույններն էին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի N 2 միջնակարգ դպրոցը, «Հայ ասպետ» ԿԲՀ-ի հիմնական դպրոցը և Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի միջնակարգ դպրոցը, որոնց ներկայացուցիչներին ՀՀ պաշտպանության նախարարը պատվոգրեր հանձնեց: «Ազգ-բանակ» մարզամշակութային մրցույթին ակտիվ մասնակցության և բարձր արդյունքների համար հատուկ մրցանակի արժանացավ ԵԿՄ «Պատանի երկրապահ» ակումբը: Մրցանակային տեղեր զբաղեցրած երեք դպրոցներին տրամադրվեցին նաև ԵԿՄ ամառային ճամբարի ուղեգիրներ:

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930