Լրահոս
Օրվա լրահոսը

Շարունակվում են հանրային քննարկումները «Ես եմ», «Պատիվ ունեմ» և «Դիտակետ» ծրագրերի շուրջ

Հունիս 09,2017 23:30

Հունիսի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը «Ազգ-բանակ 2017» համաժողովի ընթացքում ազդարարված նախաձեռնությունների շուրջ հանրային քննարկումների շրջանակում հանդիպել է մի շարք հասարակական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպման մասնակիցներին ներկայացրել է «Ես եմ»,  «Պատիվ ունեմ» և «Դիտակետ» նախագծերի մանրամասները, ծանոթացրել ծրագրերով ընձեռվող հնարավորություններին, ժամկետային-պայմանագրային տեսակի զինծառայության պայմաններին և առավելություններին։

Պաշտպանության նախարարը պատասխանել է նաև նախագծերի վերաբերյալ հասարակական կազմակերպությունների հարցերին, ծանոթացել նրանց առաջարկներին:

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են քննարկման ներկայացված նախագծերի կարևորությունը՝ իրենց աջակցությունը հայտնելով դրանց իրականացմանը։

ՀՀ պաշտպանության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930