Լրահոս
Օրվա լրահոսը

Հրապարակավ եւ պաշտոնապես նախագահ Սարգսյանը նպատակահարմար չի համարում անգամ արտահայտվել «Քեզ համար, Հայաստան» երգի մասին. «Հրապարակ»

Հունիս 20,2017 11:06

Պարզելու համար, թե նախագահ Սարգսյանն ինչ դիրքորոշում ունի Ազնավուրի երգի եւ այն ՀՀ օրհներգ դարձնելու հավակնությունների առնչությամբ, անցյալ շաբաթ երկու հարց ուղարկեցինք նախագահի աշխատակազմ՝ խնդրելով հնարավորության դեպքում մեկ-երկու օրում պատասխանել։ Պատասխանը ստացվեց հաջորդ օրը՝ հունիսի 14-ին, եւ միայն իմ մեղքն է, որ այս հոդվածը գրելը եւ պատասխանը հրապարակելը ձգձգվեց։ Նախագահի աշխատակազմ ուղարկված հարցերը հետեւյալն էին.

«1. Արդյոք նախագահ Սերժ Սարգսյանն արտահայտվե՞լ է ՀՀ գործող օրհներգը Շառլ Ազնավուրի «Քեզ համար, Հայաստան» երգով փոխարինելու մասին, եթե այո՝ ապա ի՞նչ դիրքորոշում ունի։

2. Անշուշտ, պետական օրհներգի ընդունումն ընթացակարգերի հարց է, ոչ թե նախագահի հավանության, այդուհանդերձ, եթե նախագահ Սարգսյանն արտահայտվել է հօգուտ «Քեզ համար, Հայաստանն» օրհներգ դարձնելուն, ապա, ըստ Սարգսյանի, այդ երգն էսթետիկական, երաժշտական, պատմական, քաղաքական ի՞նչ ուղերձ կամ արժեք ունի, որ ՀՀ օրհներգի համար դիտարկվի»։

Նախագահականից ստացված պատասխանն էր.

«Ձեզ հետաքրքրող հարցի վերաբերյալ ՀՀ նախագահի դիրքորոշումը հետեւյալն է. Հայաստանի օրհներգը սահմանվում է «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» ՀՀ օրենքով, որն ընդունվում է Ազգային ժողովի կողմից»։

Ասել է թե՝ հրապարակավ եւ պաշտոնապես նախագահ Սարգսյանը ոչ միայն չի սատարում, այլեւ նպատակահարմար չի համարում անգամ արտահայտվել «Քեզ համար, Հայաստան» երգի մասին։

Լուսինե ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930