Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը պետք է աշխատի ստատուս-քվոյի դեմ, իսկ միակ տարբերակը պատերազմով սպառնալն է. Վադիմ Դուբնով. «Ժողովուրդ»

Հունիս 20,2017 11:28

Համանախագահների այցի ֆոնին ղարաբաղա-ադրբեջանական սահմանում լարվածությունն աճել է։ Համանախագահների այցի եւ սահմանային լարվածության շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովի հետ։

– Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումից հետո Իլհամ Ալիեւի խորհրդական Ալի Հասանովը հայտարարել է, որ ընդհանուր մոտեցումներ չգտնելու դեպքում պատերազմ կլինի։ Այս խոսքով ասած՝ նրանք սպառնում են պատերազմով։ Սա կարծես թե Ադրբեջանի կողմից նո՞ր մարտավարություն է։

– Միգուցե Մինսկի խմբի հետ հանդիպման ժամանակ ուղիղ այս մասին չի ասվել, բայց այլ հանդիպումների ժամանակ նման հայտարարություններ եղել են։ Դա նոր չէ եւ, այո, դա ինչ-որ տեղ մարտավարություն է, քանի որ Ադրբեջանը պետք է աշխատի ստատուս-քվոյի դեմ, իսկ միակ տարբերակը պատերազմով սպառնալն է։ Սա ստատուս-քվոյի փոփոխման ծայրահեղ տարբերակն է։

Ես նշեմ, որ ապրիլյան իրադարձությունները պատերազմ չէի անվանի։ Դա կոնֆլիկտի ավելի մեծ սրացում էր։ Ես կարծում եմ, որ մոտ ժամանակներս լայնամասշտաբ պատերազմ չի լինի, բայց նման սրացումներ միանգամայն հնարավոր են։

– Վերջին իրադարձությունների հետեւանքով հայկական կողմն ունի 4 զոհ եւ 2 վիրավոր։ Ի վերջո, որքա՞ն այս հակամարտությունը կարող է անլուծելի մնալ։

– Նման կոնֆլիկտների պարագայում մահերը, ցավոք սրտի, անխուսափելի են։ Հակամարտությունը կարող է դեռ երկար այսպես մնալ, քանի որ լուծման համար նախադրյալներ չկան։ Իսկ նման պարագայում պետք է պատրաստ լինել նրան, որ այսպիսի իրադարձությունները դեռ երկար կարող են շարունակվել։

Նաիրա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930