Լրահոս
Օրվա լրահոսը

«Վահրամաբերդ» պարի խմբի անվան ներքո կարողացել են արտագաղթել Հայաստանից. «Ժողովուրդ»

Հունիս 20,2017 12:03

«Ա. Շաբոյան» պարի խմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Շաբոյանը տեղեկացել է, որ Ֆրանսիայի Հանրապետության Նիցցա եւ Մոնտե-Կառլո քաղաքներում տեղի է ունենալու պարի միջազգային փառատոն։ Եվ որպեսզի նա կարողանա իր խմբի անդամներին եւս այդ փառատոնին մասնակցելու հնարավորություն ստեղծի, հանդիպել է Շիրակի մարզի Վահրամաբերդ համայնքում գործող պարի խմբի գեղարվեստական ղեկավար Արա Մելիքսեթյանի հետ, առաջարկել երկու պարի խմբերը միացնել իրար եւ գնալ Ֆրանսիայում կազմակերպվելիք փառատոնին մասնակցելու։ Վահրամաբերդ համայնքում գործող պարի խմբի գեղարվեստական ղեկավար Արա Մելիքսեթյանը համաձայնել է:

Այսպիսով՝ «Ա. Շաբոյան» պարի խմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Շաբոյանը, ունենալով ներքին պայմանավորվածություն, սկսել է Եվրոպա մեկնել ցանկացողների հավաքագրման գործընթաց։ Այնուհետեւ անհրաժեշտ է լինում Ֆրանսիայի Հանրապետության Նիցցա եւ Մոնտե-Կառլո քաղաքներում կայանալիք փառատոնի կազմակերպիչների մասնակցության հաստատումը։ Արմեն Շաբոյանն այդ գործընթացը եւս «հորով-մորով է արել», նա ստացել է Եվրոպայի համաձայնությունը։

Այսպիսով՝ «Ա. Շաբոյան» պարի խմբի գեղարվեստական ղեկավար Արմեն Շաբոյանը, հընթացս կլորիկ գումար աշխատելով, «Վահրամաբերդ» պարի խմբի ցուցակում է ընդգրկում 9 տարբեր քաղաքացիների, որոնք ըստ էության պարի խմբի անվան տակ կարողանում են արտագաղթել Հայաստանից։ 9 տարբեր քաղաքացիների ընդգրկելով «Վահրամաբերդ» պարի խմբի ցուցակում՝ նրանցից պահանջել եւ ստացել է 2.280 եվրո գումար:

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930