Լրահոս
Օրվա լրահոսը

Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատախազի բացարկի միջնորդությունը մերժվեց

Հունիս 27,2017 18:15 Share

Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստում այսօր դատախազ Պետրոս Պետրոսյանի դեմ ներկայացված բացարկի միջնորդությունը քիչ առաջ դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը մերժեց՝ այն համարելով անհիմն:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 30-ին, ժամը 11-ին: Ամբաստանյալ Ներսես Պողոսյանի փաստաբան Տիգրան Եգորյանը հայտարարեց, որ այսօրվա նիստը կայացավ դատարանի կողմից ընթացակարգային խախտումներով՝ դատավորին կրկին հորդորելով վերանայել երեք ամբաստանյալների հանդեպ դատական նիստերի դահլիճից մի քանի ժամով հեռացնելու որոշումը:

Եգորյանը նշեց, որ ինքը դադարեցնում է իր մասնակցությունը նիստերին, քանի դեռ այդ պահանջը չի կատարվել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել