Լրահոս
Օրվա լրահոսը

Թաթոյանը չի ուզում, որ բիզնես օմբուդսմեն լինի, Մելքումյանը համոզում է՝ եկեք անունը դնենք հաշտարար, բայց թող լինի

Հուլիս 10,2017 18:22

ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Միքայել Մելքումյանը Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ԱԺ-ում օմբուդսմենի գրասենյակի գործունեության տարեկան հաղորդման քննարկման ժամանակ հարցրել էր, թե ինչ կարծիք ունի բիզնես օմբուդսմենի ինստիտուտի ստեղծման մասին:

Արման Թաթոյանը պատասխանեց, որ նախընտրելի է գործող ինստիտուտը զարգացնել, քան նոր ինստիտուտ ստեղծել: Ըստ Արման Թաթոյանի, բիզնես օմբուդսմենը կատարելու է ըստ էության իր գործառույթը. «Հակառակ դեպքում այդ անձը նաեւ կարող է ինձ դիմել, կլինի դուբլիկացիա, որը խոչընդոտելու է գործին: Դեմ եմ»:

Իր ելույթում Միքայել Մելքումյանը ներկայացրեց բիզնես օմբուդսմեն ունենալու անհրաժեշտությունը: Նրա խոսքերով՝ «80 հազար ձեռնարկատերերի իրավունքները պետք է պաշտպանված լինեն, տեղ չկա, որ դիմեն: Էդ ի՞նչ բան է, աշխարհում բիզնես օմբուդսմեններ կան: Լավ, եկեք անունը դնենք հաշտարար, կարգավորումներ տանք: Հարկայինը կարող է օրը 10 անգամ գա ՀԴՄ, ամեն ինչ ստուգի, խախտվո՞ւմ է բիզնեսմենի իրավունքը, թե՞ չէ»:

Միքայել Մելքումյանը, դիմելով Արման Թաթոյանին, ասաց. «Այստեղ խնդիրը այն չի, թե ինչքան եք դուք բյուջեից փող ստանում, ինչ աշխատակազմ ունեք, սա պետք է մասնագիտացված, միջազգային ստանդարտներին համահունչ կառույց լինի: Պետք է լինի մարդու, աշխատողի, բիզնես կառուցվածքի աշխատանքային պայմանների բավարարման խնդիր»:

Ըստ Մելքումյանի` բիզնեսմենի իրավունքների պաշտպանության համար այլ մարմին է պետք ստեղծել, Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող նրանց պաշտպանել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31