Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը ամենազանգվածային մարզական միջոցառումն է Հայաստանում եւ Արցախում

Հուլիս 14,2017 19:41

Հուլիսի 17-ից 22-ը Ծաղկաձորի մարզաբազայում կանցկացվի ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք» եւ «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզական ընտանիք» մարզական զանգվածային մրցույթի եզրափակիչ փուլը:

Սկիզբ առնելով 2004 թվականին՝ այս մրցույթը 14 տարվա ընթացքում մի քանի անգամ բազմապատկել է ընդգրկման շրջանակները: «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի կազմակերպիչ եւ գլխավոր պատասխանատու, Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Եթե 2004 թվականին մրցույթին մասնակցել էր 54 ընտանիք (162 մարդ), այս տարի մասնակից ընտանիքների թիվն արդեն 1516 է (4548 մարդ), իսկ բյուջեն 16 մլն-ից այսօր հասել է 155 միլիոն 840 հազար 800 դրամի: «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը 2015 թվականից  ի վեր սկիզբ է դրել եւս 10 մարզական մասսայական միջոցառման՝ բյուջեն չավելացնելով եւ ընդգրկելով հասարակության բոլոր խավերը: Եվ երբ դեկտեմբեր ամսին ամփոփենք արդյունքները, այդ 11 մարզական մասսայական միջոցառումներում ընդհանուր առմամբ կարձանագրենք 85 740-ից ավելի մարդու մասնակցություն՝ Երեւանից, Հայաստանի տասը մարզերից եւ Արցախից», – ասաց Խաչիկ Ասրյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Հ. Գ. Խաչիկ Ասրյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Առավոտ» օրաթերթի հուլիսի 18-ի համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31