Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է Վահե Գեւորգյանցն ուզում դառնալ կինոմիության նախագահ

Հուլիս 31,2017 16:48

Իբրեւ կինոգործիչների միության նախագահի թեկնածու շրջանառվում է նաեւ  Կինոգործիչների միության հանգուցյալ նախագահ Ռուբեն Գեւորգյանցի որդու` կինոռեժիսոր Վահե Գեւորգյանցի անունը:

Aravot.am-ը նրանից հետաքրքրվեց` ինչո՞ւ է ուզում անպայման ուզում դառնալ այդ միության նախագահ: Մեր զրուցակիցն ասաց, որ փառասեր չէ, բայց եթե իր թեկնածությունն առաջադրվի, դեմ չի լինի ղեկավարել կինոգործիչների միությունը:

Վահե Գեւորգյանցը չթաքցրեց, որ այնուամենայնիվ մտավախություն ունի, որ պաշտոնի «ժառանգականության» մեջ իրեն կմեղադրեն:

Նա նաեւ հայտնեց, որ շատ հարցեր կպարզվեն օգոստոսի 3-ին կայանալիք վարչության նիստում, որի անդամ է նաեւ ինքը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Վահե Գեւորգյանցի հետ հարցազրույցի մանրամասները` օգոստոսի 1-ի տպագիր «Առավոտում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31