Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք ջանք չենք խնայելու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման համար. Էդուարդ Շարմազանով

Սեպտեմբեր 02,2017 14:05

Հայաստանի Հանրապետության ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հայաստանյան քաղաքական ուժերով Արցախի անկախության տարեդարձի օրը Արցախ գալու խորհրդին ասաց. «Այսօր հայաստանյան խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչների ներկայությունը Արցախում մի խորհուրդ ունի, որ Հայաստանի Հանրապետությունը Արցախի ժողովրդի, Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է, և մենք ջանք չենք խնայելու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանը: Արցախի անկախությունը այլևս 26-ամյա փաստ է և որևէ մեկը չի կարող չեղարկել կամ հերքել այն, որ Արցախը անկախ հանրապետություն է»:

ՀՀ ԱԺ փոխխոսնակը ընդգծում է, որ Արցախը անկախ է իր ինստիտուցիոնալ համակարգով, իր իշխանությամբ , իր ընդդիմությամբ, իր քաղաքացիական կառույցներով, իր կուռ 150 հազարանոց հաղթանակած հասարակությամբ: Արցախ գալը նաև ուխտագնացություն է: Իր կարծիքով յուրաքանչյուր հայ մարդու համար Արցախ գալը, մանավանդ քաղաքական տարին սկսելուց առաջ, ոչ միայն Արցախի անկախության տոնակատարություններին մասնակցելն է ու հարգանքի տուրք մատուցելն է հզոր հերոսներին, արցախահայությանը, այլ նաև ուժ ստանալ հաղթանակած արցախյան հողից, վերադառնալ մայր Հայաստան և ավելի միասնաբար աշխատել:

«Ի վերջո մի գաղտնիք էլ բացեմ, չնայած գուցե սա գաղտնիք չէ: Երբ որ մենք, հայաստանյան քաղաքական ուժերով գալիս ենք Արցախ, մեր միջև կա «ջենտլմենական պայմանավորվածություն». Արցախում մենք բոլորս միասնական ենք, մոռանում ենք մեր ներքաղաքական տարաձայնությունները և բոլոր գործում ենք ի փառս Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության »,- նշում է Էդուարդ Շարմազանովը:

Դավիթ ԱԲԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930