Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրի ու Արարատի 45 000 հեկտար գյուղատնտեսական տարածքներ կպաշտպանվեն հրթիռային կայաններով

Սեպտեմբեր 02,2017 17:27

Մեկ ամսից Արագածոտնի եւ Արմավիրի մարզերում նախատեսվում է գործարկել 3 հակակարկտային-հրթիռային կայաններ: Այս մասին այսօր «Սպուտնիկ Արմենիա» մամուլի կենտրոնում լրագրողներին հայտնեց ՀՀ Արտակարգ իրավիճակների փոխնախարար Դավիթ Կարապետյանը:

«Արդիականացվել է Արագածոտնի մարզի ռադիոլոկացիոն կայանը, հրթիռային պահեստները վերանորոգվել են: Այդ կայանները կպաշտպանեն 45 000 հեկտար գյուղատնտեսական տարածքներ: Հրթիռային պաշտպանության արդյունավետությունը բավականին բարձր է: Յուրաքանչյուր կայան տասը կմ շառավղով պաշտպանում է հողատարածքները՝ 80 տոկոս արդյունավետությամբ, մինչդեռ գազագեներատորային կայանների արդյունավետությունը մոտ 50 տոկոս է»,-նկատեց նա:

Փոխնախարարի խոսքով՝ եթե նշյալ պիլոտային ծրագիրը հաջողվի, կիրականացվի նաեւ այլ մարզերում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930