Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Արամյանը չեմպիոններ Արթուր Ալեքսանյանին և Մաքսիմ Մանուկյանին նվիրել է Տոյոտա մակնիշի ավտոմեքենաներ

Սեպտեմբեր 04,2017 16:31

Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, Հայաստանի Հանրապետության ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահի պաշտոնակատար պարոն Հրաչյա Ռոստոմյանը և մոսկվաբնակ գործարար Էդգար Արամյանը պարգևներ են հանձնել հունա-հռոմեական ըմբշամարտի աշխարհի եռակի և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանին (98կգ) և աշխարհի նորընծա չեմպիոն Մաքսիմ Մանուկյանին (80կգ):

Նախարարը կրկին շնորհավորել է մարզիկներին աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանանալու կապակցությամբ և շնորհակալություն հայտնել նրանց՝ ողջ հայությանը հպարտանալու ևս մեկ առիթ տալու և մեծ ուրախություն պարգևելու համար: «Այստեղ ներկա են այն մարզիկները, ովքեր մեծ ավանդ ունեն ողջ աշխարհում հայ ժողովրդի ճանաչելիությունը և հեղինակությունը բարձրացնելու գործում: Նրանց ձեռքբերումը քրտնաջան աշխատանքի և ամենօրյա մարզումների արդյունք է, ինչը պետք է ուսանելի լինի ավելի երիտասարդ մարզիկների համար»,- ասել է նախարարը:

Նա նաև շնորհակալություն է հայտնել գործարար Էդգար Արամյանին պարգևների համար և նշել, որ կարևորը նվիրատվության չափը չէ, այլ այն ուշադրությունը, որ հայ գործարարը ցուցաբերել է մեր մարզիկների նկատմամբ:

Նշենք, որ գործարար Էդգար Արամյանը չեմպիոններ Արթուր Ալեքսանյանին և Մաքսիմ Մանուկյանին նվիրել է Տոյոտա մակնիշի ավտոմեքենաներ:

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930