Լրահոս
Օրվա լրահոսը

Սանկտ Պետերբուրգում նշվեց Արցախի անկախության 26-րդ տարեդարձը

Սեպտեմբեր 05,2017 12:45

Սեպտեմբերի 3-ին Սանկտ Պետերբուրգի հայ համայնքը ՀՀ գլխավոր հյուպատոսության աջակցությամբ նշեց Արցախի անկախության 26-րդ տարեդարձը, որի շրջանակներում Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե եկեղեցում հնչեցվեց հովվապետական մաղթանք, այնուհետև համայնքային «Վերնատուն» մշակութային կենտրոնում կայացավ Արցախի անկախության 26-րդ տարեդարձին նվիրված ցերեկույթ:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, ով շնորհավորեց ներկաներին Արցախի անկախության տոնի առթիվ: ՀՀ գլխավոր հյուպատոսը նշեց, որ արցախցիների տոնը համայն հայության տոնն է, քանի որ անկախության տարիների նվաճումները ձեռք են բերվել համայն հայության միասնականության շնորհիվ: Հրայր Կարապետյանն իր ելույթում անդրադարձավ արցախյան ազատամարտին, ինչպես նաև ներկայացրեց Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն ու մոտեցումները հիմնահարցի կարգավորման վերաբերյալ:

Ելույթներով հանդես եկան նաև Ռուսաստանի հյուսիս-արևմտյան տարածաշրջանում Հայ առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ տեր Պողոս աբեղա Վարդանյանը, ԱՊՀ երկրներից փախստական և տեղահանված երեխաների «Լաստոչկա» միջազգային կենտրոնի տնօրեն Ադելինա Մնացականովան, գիտական և մշակութային հայտնի գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ, հոգևորականներ:

Միջոցառումների շարքը եզրափակվեց Արցախի անկախության 26-րդ տարեդարձին նվիրված ֆիլմի ցուցադրությամբ:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930