Լրահոս
Օրվա լրահոսը

Բելառուսում նշվեց Արցախի անկախության հռչակման 26-ամյա հոբելյանը

Սեպտեմբեր 05,2017 12:58

Սեպտեմբերի 4-ին Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանությունում կազմակերպվեց Արցախի անկախության հռչակման 26-րդ տարեդարձին նվիրված միջոցառում, որին ներկա էին հայ համայնքային հասարակական և մշակութային կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, Բելառուսի հայ գործարարներ:

Միջոցառմանը ելույթով հանդես եկավ Բելառուսում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ով նշեց, որ Արցախի ժողովուրդն իրեն պարտադրված պատերազմում հաստատել է անկախ հայրենիք ունենալու իր անվիճելի իրավունքը և կենսագործունեության բոլոր ոլորտներում հետագա շարունակական նվաճումներով ապացուցել ժամանակակից պետություն կառուցելու իր կարողությունը:

ՀՀ դեսպանը ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ Ադրբեջանն ակտիվ քարոզարշավ է իրականացնում՝ շփման գծում լարվածությունը պահպանելու և հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի իրական պատկերը խեղաթյուրելու նպատակով: ՀՀ դեսպանը հորդորեց հայ համայնքի ներկայացուցիչներին առավել ակտիվ աշխատանքներ տանել տարբեր հարթակներում՝ պատմական ճշմարտությունը ներկայացնելու համար:

Դեսպան Եսայանը հատուկ երախտագիտությամբ հիշատակեց անկախության ճանապարհին իրենց կյանքը զոհաբերած հերոսներին և ընդգծեց Արցախի հետագա ամրապնդման և հզորացման կարևորությունը՝ առկա մարտահրավերներին դիմակայելու տեսանկյունից:

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930