Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեւական խոչընդոտները վերացրեք». «Սասնա ծռերի» պաշտպանը՝ դատավորին

Սեպտեմբեր 06,2017 14:43

2016թ. ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» զինված խմբի անդամներից 14-ի գործով դատական նիստում այսօր դատավոր Արտուշ Գաբրիելյանը որոշեց սանկցիա կիրառել ամբաստանյալների պաշտպաններ Լուսինե Սահակյանի եւ Մուշեղ Շուշանյանի հանդեպ, որոնք չէին ներկայացել՝ պատճառաբանելով, որ դատարանի կարգադրիչներն իրենց ոչ թե զննում են, այլ խուզարկում:

Արայիկ Պապիկյանն էլ դիմում էր հղել դատավորին՝ բացատրելով, որ դժգոհ է վերջինիս գործողություններից, եւ որ դատավորը պետք է դադարեցնի  փաստաբանների հանդեպ ապօրինի գործողությունները:

Արտուշ Գաբրիելյանը որոշեց նրա հանդեպ էլ սանկցիա կիրառել՝ պատասխանատվության ենթարկելու մասին գրությամբ դիմելով ՀՀ փաստաբանների պալատին:

Ապա պաշտպաններից Արա Զաքարյանը միջնորդեց նիստը հետաձգել, քանի որ իր գործընկերները խուզարկվելու պատճառով չեն ներկայացել:

«Հորդորում եմ այդ պաշտպաններին հնարավորություն տալ իրականացնել պաշտպանություն եւ ձեւական խոչընդոտները վերացնել: Դուք աչք եք փակում այն փաստի վրա, որ կարգադրիչները մեզ թույլ չեն տալիս մտնել նիստերի դահլիճ»,-ասաց Արա Զաքարյանը դատավորին:

Այս միջնորդությանը դատավոր Արտուշ Գաբրիելյանը չանդրադարձավ, բայց միեւնույնն է՝ հետաձգեց նիստը, քանի որ Կարո Եղնուկյանը դիմում էր գրել առ այն, որ ցանկանում է Տիգրան Հայրապետյանից բացի՝ մեկ այլ պաշտպան ունենալ՝ Նինա Կարապետյանցին:

Առաջիկա նիստն ավանդաբար կկայանա հաջորդ չորեքշաբթի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930