Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի ապագան ավտորիտա՞ր է. Լսումներ Սենատում (Տեսանյութ). «Ամերիկայի Ձայն»

Սեպտեմբեր 07,2017 10:19

«Թուրքիան մոտ եւ ոչ հեռու ապագայում մնալու է ավտորիտար երկիր», – Միացյալ Նահանգների Սենատում անցած լսումների ընթացքում հայտարարել է Արտաքին հարաբերությունների խորհրդի վերլուծաբան Սթիվեն Քուքը:

Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում չորեքշաբթի օրվա լսումները նվիրված էին թուրք-ամերիկյան հարաբերությունների զարգացման ճանապարհին հիմնական խոչընդոտներին: Հանձնաժողովի ղեկավար սենատոր Բոբ Քորքերի խոսքով, հիմնական խոչընդոտը Թուրքիայի ղեկավարության հակաժողովրդավարական գործողություններն են.

«Էրդողանը ոչ միայն ճնշում է լրագրողներին, ընդդիմության առաջնորդներին եւ անմեղ ամերիկացիներին Թուրքիայի ներսում, այլեւ նա հակադրվում է սեփական դաշնակիցներին. Նախորդ ամիս Թուրքիան որոշել է Ռուսաստանին 2,5 միլիարդ դոլար վճարել հրթիռային համակարգի համար, որն անհամատեղելի է ՆԱՏՕ-ի հետ»:

Սենատորների եւ փորձագետների կարծիքով, հաշվի առնելով ներկա զարգացումները, հնարավոր է, ժամանակն է վերանայել Թուրքիայի հետ հարաբերությունների ամրապնդման ճանապարհները: Սթիվեն Քուքը հիշեցրեց, որ Սառը պատերազմի ավարտից հետո Թուրքիայի դերը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության համակարգում չի վերանայվել.

«Թուրքիան միգուցե եւ դաշնակից է, սակայն՝ գործընկեր չէ»:

Թվարկելով թուրք-ամերիկյան հարաբերությունների հիմնական խնդիրները, վերլուծաբանը Թուրքիայի ներսում ժողովրդավարության դեմ ուղղված քայլերի հետ միասին նշում է նաեւ Անկարայի թշնամական վերաբերմունքը Դաեշի ահաբեկիչների դեմ պայքարում Միացյալ Նահանգների դաշնակից քրդական խմբերի նկատմամբ: Ի պատասխան Թուրքիայի գործողությունների, Միացյալ Նահանգները կարող է պետական մակարդակով հետազոտել եւ հրապարակել Թուրքիայի հետ հարաբերությունների արժեքը եւ նշանակությունը, այդ թվում եւ՝ Թուրքիայում գտնվող Ինչիրլիքի ռազմակայանից ամերիկյան զինուժի տեղափոխումը այլ երկիր.

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930