Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Տեղեկանք Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի իրականացման վերաբերյալ. 2014-2016 թթ.

Սեպտեմբեր 07,2017 13:14

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մշտադիտարկում է ՀՀ Կառավարության կողմից 2014 թվականի փետրվարի 27-ին հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը՝ 2014-2016 թթ.-ի համար: Ըստ առանձին տարիների՝ Կազմակերպությունը մշտադիտարկման արդյունքները ներկայացրել է նաև 2015 և 2016 թթ.-ին:

Պատասխանատու պետական մարմիններից հարցումների և պաշտոնական էլեկտրոնային աղբյուրների ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ Ծրագրով նախատեսված 119 գործողություններից միայն 43-ն է ամբողջությամբ կատարվել: 7 գործողությունների կատարումն ընդհանրապես Ծրագրից չի բխում: Գործողությունների գերակշիռ մասի համար պատասխանատու են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ Արդարադատության և ՀՀ Կրթության և գիտության նախարարությունները և ՀՀ Ոստիկանությունը: Ըստ այդմ էլ՝ ամենից շատ չիրականացված գործողություններ են արձանագրվել վերոնշյալ նախարարությունների կողմից: Ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ որոշ գործողությունների համար հիմնական կատարողներ չկան, դա իրականացվում է միայն համաձայնության պայմանով և այդ դեպքում պարզ չէ, թե ինչ նպատակ է հետապնդում նման գործողություն սահմանելը: Մի շարք գործողություններ ու արդյունքներ հստակ ու չափելի չեն ձևակերպված, ինչը դժվարացնում է ոչ միայն դրանց կատարումը, այլև գնահատումը:

Ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ պատասխանատու մարմինների կողմից ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ, ՀՀ Կառավարության աշխատակազմ և ՀՀ Արդարադատության նախարարություն ներկայացված հաշվետվությունները այդ կառույցները չեն հրապարակել: Առկա չէ նաև ֆինանսական միջոցների մասին տեղեկատվությունը, ծրագրի մոնիթորինգի և գնահատման մեխանիզմը: Հաշվի առնելով արձանագրված խնդիրները՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել է նաև առաջարկներ: Ծրագրի գործողությունների կատարման վերաբերյալ տեղեկատվությունը տեղեկանքում ներկայացված է հավելվածների տեսքով:

 

Տեղեկանքն՝ ամբողջությամբ

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930