Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղադրյալ-դիպուկահարի ցուցմունքը. Սեֆիլյանը ծրագրել է զորամաս գրավել

Սեպտեմբեր 15,2017 16:39

Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատական նիստում այսօր ցուցմունք տվեց գործով մեղադրյալներից Սմբատ Գալոյանը: Նա պատմեց, որ ճանաչում է ամբաստանյալներից Ներսես Պողոսյանին, Հովհաննես Պետրոսյանին, որից էլ իմացել է Ժիրայր Սեֆիլյանի ծրագրերի մասին, սակայն վերջինիս անձամբ չի ճանաչել: Գալոյանի խոսքով՝ խումբը, որում ներգրավված են եղել նշյալ անձինք եւ ինքը, զինված է եղել, իսկ զենք-զինամթերքը պահվել է գործով ամբաստանյալներից Գալուստ Գրիգորյանի բնակարանում:

Գալոյանը դատարանին հայտնեց, որ 2015թ. ճանաչվել է 5-րդ բանակային կորպուսի լավագույն դիպուկահար: Ըստ Սեֆիլյանի ծրագրի՝ նախատեսել են գրոհել հեռուստաաշտարակի, ԱԺ շենքի, Սովետաշենի զորամասի վրա, սակայն ինքը հրաժարվել է մասնակցել զինված խմբի գործողություններին. «Ո՞նց կարող էինք գնալ զորամաս, զենք պահել զինվորի վրա: Այդ պատճառով ես եւ Հովհաննես Պետրոսյանը հրաժարվեցինք ու զենքերը հանձնեցինք»,-նշեց նա:

Գալոյանի փոխանցմամբ՝ Ժիրայր Սեֆիլյանն ասել է, թե զորամասի գրավումից հետո իրենք դուրս կգան փողոց, մարդիկ էլ կմիանան հեղաշրջմանը, քանի որ ապրիլյան ռազմական գործողություններից կարճ ժամանակ էր անցել, ինքն էլ դեմ էր հողերը հանձնելուն: Ըստ Գալոյանի՝ Սեֆիլյանն ասել էր, թե ոչ մի զոհ չի լինելու, արյուն թափելու նպատակ չունի:

Հիշեցնենք, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու փորձի մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930