Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե էդ վարկը պիտի օգտագործի հօգուտ Ռուսաստանի, ուրեմն շատ ավելի վատն է». Սփյուռքահայը՝ Կարեն Կարապետյանի մասին

Սեպտեմբեր 18,2017 15:57

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովն է ընթանում:

Համաժողովի մասնակիցներից մեկը՝ ԱՄՆ-ից ժամանած Զարեհ Պալյանը քննադատեց ՀՀ իշխանություններին: Ըստ նրա, մեր երկրում թալանում են, խաբում են ու երկիրն էլ անդունդ է գնում:

Մեր հարցին՝ այսինքն, չկա՞ մի ազնիվ մարդ պաշտոնյաների մեջ, որ երկիրը դեպի զարգացում տանի, ոչ թե անդունդ՝ նա պատասխանեց. «Շատ-շատ կան: Ես Կարեն Կարապետյանի մասին, օրինակ, վատ բան չեմ կարող ասել: Եթե Կարեն Կարապետյանը դառնա վարչապետ, որ իշխանությունը իր ձեռքին լինի, ինքը ցույց է տվել, որ ինքը ազգօգուտ գործ անում է: Բայց եթե ինքը Մոսկվայից ուղարկված մարդ է, ինչպես  շատերի կարծիքն է, ուրեմն ինքը այս փոքր լավություններով մեծ վարկ ձեռք կբերի, մի օր էլ կկանգնի կասի՝ լսեք, ես ձեր համար էսքան լավ բան եմ արել, լսեք ինձ՝ մտնում եք Ռուսաստանի կազմի մեջ, ոչ անկախություն, ոչ էլ: Եթե էդ վարկը պիտի օգտագործի հօգուտ Ռուսաստանի, ուրեմն շատ ավելի վատն է»:

Մենք ճշտեցինք՝ Կարեն Կարապետյանից նման մտավախությո՞ւն ունեք, որ երկիրը կտանի, կմտցնի ՌԴ-ի կազմի մեջ՝ Զարեհ Պալյանը պատասխանեց. «Փաստեր չունեմ, չեմ կարող ասել, բայց եթե նա այդպիսին է, ավելի վատն է, քան էսօրվա ղեկավարությունը: Եթե այդպիսի բան չկա, ուրեմն Կարեն Կարապետյանը աջակցության, քաջալերանքի արժանի անձնավորություն է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930