Լրահոս
Օրվա լրահոսը

Վանաձորի համայնքի ավագանու աշնանային նստաշրջանի առաջին նիստին բոյկոտող ուժերը կրկին չներկայացան

Սեպտեմբեր 19,2017 15:26

Այսօր տեղի ունեցավ Վանաձորի համայնքի ավագանու այս նստաշրջանի առաջին նիստը: Ներկա էին միայն ՀՀԿ եւ ՀՅԴ խմբակցությունների ավագանու 14 անդամներ: Նախորդ նիստերի պես այս անգամ էլ բոյկոտող քաղաքական ուժերը՝ «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան» եւ «Հայկական վերածնունդ» կուսակցությունների խմբակցությունների անդամները նիստին չէին ներկայացել:

Օրակարգում 10 հարց էր: Մինչ նիստի մեկնարկը օրակարգից հանվեց բյուջեի մեջ փոփոխություն կատարելու մասին հարցը. «Հարցը, որը վերաբերում է դեպի Գուգարք գյուղ գնացող ճանապարհի ասֆալտապատմանը, դա հանում ենք օրակարգից: Որովհետեւ կառավարության հրատապ ծրագրով տրված գումարի շրջանակներում այդ փողոցը մտել է ասֆալտապատման ծրագրի մեջ: Հետեւաբար, էլ իմաստ չկա, որ մենք բյուջեից մասհանում կատարենք եւ այնտեղ ասֆալտապատման աշխատանքներ իրականացնենք»,- մեկնաբանեց քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Օրակարգային հարցերից էր համայնքի ենթակայության տակ գտնվող թիվ 35 մանկապարտեզում ներառական կրթության խումբ բացելու մասին հարցը: Նշվեց, որ արդեն մանկապարտեզ են հաճախում 5 հաշմանդամություն ունեցող երեխաներ: Համայնքի ավագանին կողմ քվեարկեց այս նախագծին:

Միաձայն հաստատեցին նաեւ ուղղակի վաճառքի ձեւով տարածք օտարելու մասին մի քանի հարցերը, ինչպես նաեւ համաձայնություն տրվեց ՀՀ վաստակավոր ճարտարագետ Լեւոն Խաչատրյանին նվիրված հուշատախտակի տեղադրմանը:

Ավագանու անդամ Գայանե Քալանթարյանն ասաց, որ մինչ հուշատախտակի տեղադրելն անհրաժեշտ է ուշադրություն դարձնել դրանց վրայի գրություններին. «Տեքստին ուշադրություն կդարձնեք: Իրենք ներկայացնում են տեքստը, բայց մենք պետք է անպայման ուղղումներ մտցնենք»:

-Տեսեք ի՞նչ շտկելու բան կա, մտցրեք, բժշկուհի ջան,- համաձայնեց քաղաքապետը:

Այս եւ մյուս բոլոր հարցերին համայնքի ավագանին կրկին միաձայն կողմ քվեարկեց:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930