Լրահոս
Օրվա լրահոսը

Կարո Փայլանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

Սեպտեմբեր 20,2017 17:21

genocide-museum.am. Թուրքիայի Հանրապետության խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Հայաստան կատարած այցի առաջին օրը՝ սեպտեմբերի 17-ին, այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նա հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Կարո Փայլանն իրեն ուղեկցող Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունի, Ամերիկայի հայկական համագումարը տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանի, տարածաշրջանային փորձագետ Ալին Օզինյանի, իր խորհրդատու Թամար Նալջիի հետ միասին շրջայց է կատարել նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացել հարյուրամյա պատմության ողբերգական դրվագներին և վավերական մանրամասներին։

Այցի վերջում Կարո Փայլանը գրառում է կատարել պատվավոր հյուրերի Հուշամատյանում: ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար Սուրեն Մանուկյանը Փայլանին է նվիրել Հայկ Դեմոյանի «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գիրքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930