Լրահոս
Օրվա լրահոսը

Հոկտեմբերին «Մանանա» թեյերը կարտահանվեն Ռուսաստան

Սեպտեմբեր 26,2017 14:29

Տեսականու ընդլայնման և հաջող ռեբրենդինգի իրականացումից հետո հայկական արտադրության «Մանանա» օրգանական թեյերը դուրս են գալիս ռուսաստանյան շուկա և վաճառքում կլինեն արդեն հոկտեմբերից: Ռուսաստանում «Մանանա» թեյերը ներկայացվեցին WorldFood Moscow միջազգային ցուցահանդեսին, որին մասնակցում էին ավելի քան 65 երկրների ներկայացուցիչներ: Ցուցահանդեսում մասնակցությունը հնարավորություն տվեց ընկերությանը ներկայացնել իր յուրահատուկ տեսականին, որն արդեն մեծ պահանջարկ է վայելում հայկական շուկայում:

«Մանանա»-ի տաղավարը մեծ ուշադրության արժանացավ ինչպես այցելուների, այնպես էլ ցուցահանդեսի մասնակիցների կողմից: Բանակցությունների արդյունքում ընկերության ներկայացուցիչները ձեռքբերեցին Ռուսաստան թեյերի արտահանման վերաբերյալ պայմանավորվածություններ:

«Մանանա» թեյերի արտադրության մեջ օգտագործվում է ավելի քան 15 խոտաբույս, այդ թվում` վայրի դաղձ, ուրց, անթառամ, երիցուկ, բալի տերևներ և վարդի թերթիկներ: WorldFood Moscow միջազգային ցուցահանդեսում ներկայացվեց նաև «Մանանա»-ի նոր արտադրանքը` մասուրի թեյը, որն ունի բիո սերտիֆիկացում:

Հիշեցնենք, որ «Մանանա» թեյերը համապատասխանում են միջազգային ամենաբարձր չափանիշներին և ունեն օրգանական սերտիֆիկացում:Բարձրորակ հումքի և նորարար տեխնոլոգիայի համադրությունն ապահովում է թեյերի հիանալի համային որակը և օգտակարությունն օրգանիզմի համար` լայնորեն կիրառվելով նաև բժշկական նպատակներով:

Նախատեսվում է, որ մոտ ապագայում ընկերությունը շեշտակի կընդլայնի վաճառքների աշխարհագրությունը և «Մանանա» թեյերը կարտահանվեն Եվրամիության երկրներ, ԱՄՆ, ԱՄԷ և Չինաստան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930