Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ

Սեպտեմբեր 27,2017 11:42 Share

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը գլխավոր քարտուղարի անունից հայտարարություն է արել Լեռնային Ղարաբաղի հարցի վերաբերյալ.

«Գլխավոր քարտուղարը ողջունում է Նյու Յորքում ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպումը։ Նա աջակցում է լարվածության թուլացման և բանակցային գործընթացի վերականգնման ուղղությամբ համանախագահների ջանքերին։

Գլխավոր քարտուղարը հուսով է, որ նախագահների մակարդակով նախատեսվող հանդիպումը կնպաստի կողմերի միջև վստահության մեծացմանն ու անհրաժեշտ քաղաքական կամքի խթանմանը՝ խաղաղ փոխզիջումային լուծումներ գտնելու առանցքային առկախ հարցերի վերաբերյալ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել