Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում վարորդական իրավունք տրամադրելու ինստիտուտը վերափոխման խիստ կարիք ունի. «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 10,2017 12:11 Share

Մեր հանրապետությունում վերջին տարիներին վարորդ դառնալը, վարորդական իրավունքի վկայական ձեռք բերելը բավական հեշտ է։ Ըստ որոշ մասնագետների՝ Հայաստանում վարորդական իրավունք տրամադրելու ինստիտուտը վերափոխման խիստ կարիք ունի։ Սակայն այս ուղղությամբ կարծես թե առարկայական քայլեր չեն արվում։ Հայտնի փաստ է, որ այս ոլորտում կոռուպցիոն ռիսկերը մեծ են, ինչի արդյունքում մեքենա վարելու հնարավորություն են ստանում վարորդական գիտելիքներ, հմտություններ չունեցող մարդիկ։ Շատ է խոսվել այն մասին, որ Հայաստանի վարորդների զգալի մասը իրենց վարորդական իրավունքի վկայականը ձեռք են բերում կլորիկ գումարի դիմաց։

ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, անդրադառնալով այս թեմային, հայտարարեց. «Վարորդական իրավունքի վկայականի տրամադրման չափանիշը համապատասխան գիտելիքների իմացությունն է՝ տեսական եւ գործնական։ Եթե գիտելիքների իմացությունը այդ քննություններով ապացուցվում է, ապա արդեն քաղաքացուն տրվում է վարորդական իրավունքների վկայական։ Եվ կապ չունի, թե նրանք այդ գիտելիքները ինչպես են ձեռք բերել՝ համապատասխան ավտոդպրոցներում, թե ինքնուս տարբերակով։ Խնդիրը հավանաբար սրա մեջ է կայանում։ Կան երկրներ, որտեղ պետք է համապատասխան դպրոցական ուսուցում ունենան։ Գիտելիքների ձեռքբերման աղբյուրը, կոպիտ ասած, չի հետաքրքրում»։

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանի խոսքերով՝ Հայաստանի մարզերում վարորդական իրավունքի վկայական ստանալու պահանջով դիմող քաղաքացիների մոտ 90 տոկոսը ստանում է, իսկ Երեւանում՝ դիմողների մոտ 70 տոկոսը։ «Այսինքն՝ ՀՀ որոշ մարզերում վունդերկինդներ են ապրում, որոնք միանգամից՝ մեկ քննությունից հետո, անմիջապես վարորդական իրավունքի վկայական են ստանում։ Ինչը խիստ տարօրինակ է»,- նկատեց ՀԿ-ի համահիմնադիրը։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031