Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Հաց բերողին» ոչ պատշաճ իրավաբանական ծառայություններ տրամադրելու համար մեղադրվող փաստաբանը ներկայացրեց գրավոր միջնորդությունները

Հոկտեմբեր 10,2017 23:10

ՀՀ փաստաբանների պալատում փաստաբան Տիգրան Եգորյանի դեմ «Ազատություն և հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներ Թեհմինե Ենոքյանի և Արուսյակ Հայրապետյանի դիմումի հիման վրա հարուցված կարգապահական վարույթի քննությանն այսօր Տիգրան Եգորյանը ներկայացրեց իր գրավոր միջնորդությունները:

Հիշեցնենք, որ Ազատություն և հայրենիք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները փաստաբանին մեղադրում են Արթուր Սարգսյանին՝ «Հաց բերողին» ոչ պատշաճ իրավաբանական ծառայություններ տրամադրելու համար։

Տիգրան Եգորյանի միջնորդությունները վերաբերում էին որպես վկա հրավիրել փաստաբաններ Մարտուն Փանոսյանին, Հարություն Հարությունյանին և Հրանտ Անանյանին՝ հիմք ընդունելով քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանի՝ խորհրդին ներկայացրած բացատրությունը, որում ակտիվիստը հայտնել է, որ Փաստաբանների պալատ Եգորյանի դեմ ներկայացված հիմնադրամի խորհրդի անդամների դիմումը կոնկրետ հետապնդում է փաստաբանի նկատմամբ:

Փաստաբանների պալատի խորհուրդը արդեն ավելի քան երկու ժամ է շարունակում է կարգապահական վարույթի քննությունը, իսկ որոշումը պետք է կայացնի մինչև հոկտեմբերի 20-ը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031