Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի ունեցան ՀՀ ԳԱԱ գիտական ամսագրերի գլխավոր խմբագիրների ընտրություններ

Հոկտեմբեր 18,2017 16:05 Share

Սույն թվականի հոկտեմբերի 18-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստում անցկացվեցին «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մեխանիկա», «ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Երկրի մասին գիտություններ», «Աստղաֆիզիկա» ամսագրերի, ՀՀ ԳԱԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» պարբերականի, ՀՀ ԳԱԱ «Հիմնարար հայագիտություն» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագիրների ընտրությունները:

«ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Մեխանիկա» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնում ընտրվեց ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտի տնօրեն ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վահրամ Հակոբյանը:

«ՀՀ ԳԱԱ տեղեկագիր. Երկրի մասին գիտություններ» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնում ընտրվեց ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ռաֆիկ Մելքոնյանը:

«Աստղաֆիզիկա» ամսագրի գլխավոր խմբագրի պաշտոնում ընտրվեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Նիկողոսյանը:

ՀՀ ԳԱԱ «Լրաբեր հասարակական գիտությունների» պարբերականի գլխավոր խմբագրի պաշտոնում ընտրվեց ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Պավել Ավետիսյանը:

ՀՀ ԳԱԱ «Հիմնարար հայագիտություն» էլեկտրոնային պարբերականի գլխավոր խմբագրի պաշտոնում ընտրվեց պատմական գիտությունների դոկտոր Արամ Քոսյանը:

 

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել