Լրահոս
Օրվա լրահոսը

«Խայտառակություն է». ինչո՞ւ զայրացավ Արմեն Ամիրյանը, երբ այցելեց Այգեշատի Թարգմանչաց վանք (Ֆոտոշարք, տեսանյութ)

Հոկտեմբեր 28,2017 20:33

7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցին կամ Թարգմանչաց վանքն Արմավիրի մարզի Այգեշատ գյուղում է: Տեղացիների եւ զբոսաշրջիկների նվիրական ուխտատեղին ժամանակին եղել է գրչության կենտրոն. շատ արժեքավոր ձեռագրեր այստեղ են ընդօրինակվել: Եկեղեցին, որը տեղացիները կապում են Մեսրոպ Մաշտոցի անվան հետ եւ կոչում նաեւ Մեսրոպավանք, երկրաշարժից զգալիորեն վնասվել է 17-րդ դարում։ Վանքը պետական միջոցներով վերականգնվում է 2012թ.-ից. տարածքում եկեղեցու համարակալված բեկորների կույտերն են.  վերականգնման ընթացքում եկեղեցու քարերի մոտ 60 տոկոսը կօգտագործվի:

Մասնագետներն այս վանքի  վերականգնման նախագիծը բացառիկ են համարում, որովհետեւ շինարարները գործ ունեն կառույցի բավականին մեծածավալ՝ մոտ 20-30 տոննայանոց բեկորների հետ, որոնք արդեն իսկ տեղադրված են: Այս տարում նախատեսված շինարարական աշխատանքները, սակայն, ուշացումով են սկսվել. մոտ 2 ամսում գրեթե ոչինչ չի արվել, ինչը բարկացրեց Այգեշատ Այցելած Մշակույթի նախարարին: Արմեն Ամիրյանը նախատեց մրցույթը շահած շինարարական ընկերության ներկայացուցիչներին եւ անգործությունը խայտառակություն որակեց:

Շինարարական ընկերության ներկայացուցիչը պնդեց, որ պարապ չեն մնացել՝ գործարանում պատրաստել են եկեղեցու վերականգնման համար անհրաժեշտ քարերը, եւ եթե եղանակը կտրուկ չցրտի, կկարողանան ըստ նախատեսվածի աշխատանքն անել: «Ուշացման պատճառը նա է, որ եկեղեցու քարերը պատրաստվել են գործարանում, իսկ այստեղ հիմա նախապատրաստական աշխատանքներ են տարվում, որ քարերը բերվեն-դրվեն: Կաշխատենք հասցնել»,-լրագրողների հետ զրույցում ասաց շինարարական ընկերության ներկայացուցիչ Կարեն Նազլուխանյանը:

Արմեն Ամիրյանը կրկին կասկած հայտնեց, որ առաջիկա մեկ ամսում չեն հասցնի 14 միլիոն դրամի կատարողական ապահովել: Շինարարական ընկերության պատասխանատուներն էլ վստահեցրին, որ կանեն ամեն հնարավորը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031