Լրահոս
Մուրճը եւ խաչը
Օրվա լրահոսը

Ռեժիսոր. «Կինոհանձնակատարի գաղափարը խեղաթյուրելու դեպքում անկիրառելի կդառնա»

Նոյեմբեր 09,2017 17:30

Aravot.am-ը ռեժիսոր Դավիթ Մաթեւոսյանից, որը  խոսել էր ՀՀ կինեմատոգրաֆիայի մասին օրենքի  նախագծի խութերի մասին, հետաքրքրվեց` իր կարծիքով խեղաթյուրված չէ՞ կինոհանձնակատարի գաղափարը եւ արդյոք օրենքի նախագծի ներկայիս տեսքով հնարավոր չի՞ լինի կամայական որոշումների կայացումը:

«Կինոհանձնակատարի գաղափարը, որպես այդպիսին, պարբերաբար շրջանառվող ռեֆորմների, առաջարկների մեջ բերվում է բավականաչափ կառուցիկ եւ ճշգրիտ տեսքի: Դա լավ գաղափար է, եւ վաղուց պետք է ունենայինք: Ճիշտն ասած, այդ բառից  եմ դժգոհ…»,-ասաց ռեժիսորը:

Ապա հավելեց, որ կինոհանձնակատարը, անգլերեն ասած՝ Film commissions-ն  է, որը պետք է  զբաղվի ֆինանսական միջոցներ ներգրավելով, արտասահմանյան ֆիլմերի սպասարկու ծառայություններով եւ այլն:

Մեր զրուցակիցը  կարծում է, որ պետք է հստակ ամրագրված լինեն կինոհանձնակատարի իրավասությունները, իրավունքները, պարտականություններն ու անելիքները, այլապես կունենանք հերթական խեղումը:

Դավիթ Մաթեւոսյանը անդրադարձավ նաեւ Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության նախագահ Հարություն Խաչատրյանի` օրենքի վերաբերյալ մտահոգություններին: Պարոն Խաչատրյանը մասնավորապես անհանգիստ էր, որ ազգային կինո ասվածը հետին պլանում է, իսկ տեղական կինոարտադրողների իրավունքները՝ բարձիթողի: Նա նաեւ մտահոգ էր, որ ազգային կինոյի գումարները ներդրվեն տեղական ֆիլմարտադրության մեջ:

«Այսօր գիլդիաներ ստեղծելով` պետք է փորձենք պաշտպանել  տեղական կինոարտադրողի, ռեժիսորի, դերասանի, բոլորի պրոֆեսիոնալ ինքնադրսեւորման իրավունքը: Ասածս այն է, որ ցանկացած հասկացություն, ներառյալ  կինոհանձնակատարինը, խեղաթյուրելու դեպքում կարող է դառնալ անկիրառելի, այդպիսով, կարող ենք ունենալ Կինոյի մասին օրենքի չգործող տարբերակ, որը եւս 5-6 տարով ամեն ինչ հետ կգցի»,- հայտնեց ռեժիսորը:

Դավիթ Մաթեւոսյանը ողջունելի է համարում, իր ձեւակերպմամբ, մշակույթի նախարարի դրական վերաբերմունքը ցանկացած ռեֆորմի իրականացման  նկատմամբ եւ առողջ ուժերին ի մի բերելու եւ ականջալուր լինելու` նրա  քայլերը. «Իմ տպավորությամբ նախարարը սիրում է երիտասարդ, գրագետ միավորների հետ աշխատել, ինչը ողջունելի է»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Համո ՈՉ Բեկնազարով says:

    Զահլա տարան այս կինոյի օրենքով: Շատ հետաքրքիր է Ամերկայում կինոյի օրենք կա՟, Հոլիվուդն ի՟նչ օրենքներով է առաջնորդվում, որ այդպիսի լավ ֆիլմեր է նկարում… Է, ենթադրենք հաստատեցին, ինչ է մեր սերիալ-խալտուրշրիկները միանգամից Ֆելլինի են դառնալո՟ւ… Կոռուպցիայի դեմ էլ օրենք ունենք, հետո ի՟նչ…

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930