Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում և Վրաստանում Միացյալ Թագավորության առևտրային և ներդրումային հարցերով հանձնակատարի այցը նպատակ ունի ուսումնասիրել ՄԹ-ի և ՀՀ-ի միջև առևտրի և ներդրումների ծավալն ընդլայնելու հնարավորությունները

Նոյեմբեր 09,2017 19:20

Նոյեմբերի 9-ին Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Խորհրդարանի անդամ, Հայաստանում և Վրաստանում առևտրային և ներդրումային հարցերով հանձնակատար պարոն Մարկ Փրիթչարդն Հայաստանում Միացյալ Թագավորության փոխդեսպան տիկին Էլիսոն Չիկի և դեսպանության առևտրի հարցերով պատասխանատու պարոն Արտաշես Դավթյանի հետ միասին այցելեցին Հայաստանում բրիտանական լեգենդար Յագուար Լենդ Ռովեր ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչ «Ֆորա Պրեմիում» ընկերության ավտոսրահ:

Բարձրաստիճան հյուրերին ընդունեց «Ֆորա Պրեմիում» ընկերության տնօրինությունը՝ ներկայացնելով ներկայացուցչության երկարամյա գործունեությունը, մինչ օրս գրանցած արդյունքներն ու հաջողությունները, ինչպես նաև Հայաստանի ավտոմեքենաների շուկայի առանձնահատկությունները:  Պարոն Փրիթչարդն իր գոհունակությունը հայտնեց բրիտանական հանրահայտ ապրանքանիշը Հայաստանում բարձր մակարդակով ներկայացնելու համար և հաջողություն մաղթեց «Ֆորա Պրեմիում» ընկերության նախանշվող ծրագրերի իրականացման մեջ:

Պարոն Մարկ Փրիթչարդի այցը Հայաստան նպատակ ունի ուսումնասիրել  Միացյալ Թագավորության  և Հայաստանի միջև առևտրի և ներդրումների ծավալն ընդլայնելու հնարավորությունները: Պարոն Փրիթչարդը Հայաստանում բրիտանական առևտրային ներկայացուցիչ է նշանակվել Միացյալ Թագավորության  վարչապետ տիկին Թերեզա Մեյի կողմից սեպտեմբերի 12-ին՝ ընդգծելով ՄԹ պատրաստակամությունը` ընդարձակելու երկկողմանի առևտուրն ու ներդրումները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930