Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԳՆ վարչության պետը Արտաշատի դպրոցի մասին. «Առանց հավաստագրի տնօրեն չեն դառնում»

Նոյեմբեր 29,2017 14:07

Aravot.am-ի տեղեկություններով, Արտաշատ քաղաքի Հայկազ Ճգնավորյանի անվան N 5 հիմնական դպրոցի տնօրենի պաշտոնակատար Արմինե Դավթյանը որոշել է մասնակցել նույն տնօրենի թափուր տեղի համար դեկտեմբերի 4-ին կայանալիք մրցույթին, այն դեպքում, երբ չունի դրա համար անհրաժեշտ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր, եւ գրավոր քննության փուլն է առայժմ հաղթահարել, իսկ բանավոր քննությունը հանձնելու է դեկտեմբերի 5-ին:

Aravot.am-ը դպրոցի կառավարման խորհրդի նախագահ Նաիրա Մարգարյանից փորձեց պարզել` հնարավո՞ր է կարեւոր փաստաթղթի բացակայությամբ ընդունել են տիկնոջ գործերը: Խորհրդի նախագահը պատճառաբանելով զբաղվածությունը` առաջարկեց զանգել կես ժամ անց, սակայն ժամեր անց էլ չվերցրեց հեռախոսը: Նույնիսկ հաղորդագրություն ուղարկեցինք հեռախոսին, խնդրելով պատասխանել, սակայն տիկինն այդպես էլ չպատասխանեց:

Նշենք, որ մրցույթի մասնակիցների գործերի ընդունման վերջնաժամկետը նոյեմբերի 27-ն էր:

Aravot.am-ը ՀՀ ԿԳ նախարարության անձնակազմի կառավարման վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանից հետաքրքրվեց` իրավունք ունե՞ն ընդունել տնօրենի պաշտոնի հավակնորդի գործերը, եթե նա չունի ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր:

Տիկին Գրիգորյանը պարզաբանեց. «Պետք է անպայման գործերն ընդունելիս ներկայացվի հավաստագիր, հակառակ դեպքում գործերը չպետք է ընդունվեն»:

Նրա խոսքով. «Նա չի կարող առանց հավաստագրի մրցույթի մասնակցել, միգուցե բանավոր փուլը չի հաղթահարում, այդ դեպքում, ինչպե՞ս են իր գործերն ընդունում»:

Արմինե Դավթյանի հետ հնարավոր չեղավ կապվել դպրոցի հեռախոսահամարով, սակայն պատրաստ ենք հրապարակել նրա մեկնաբանությունը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930