Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհը շունչը պահած սպասում է Փհենչհանում Ռուսաստանի օլիմպիական հավաքականի մասնակցության մասին վճռին

Դեկտեմբեր 05,2017 21:12

Այսօր Լոզանում Միջազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն որոշելու է, թե Ռուսաստանը կմասնակցի՞ Հարավային Կորեայում 2018 թվականին կայանալիք ձմեռային օլիմպիական խաղերին, թե՞ ոչ:

Լրատվամիջոցների համար փակ նիստում ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախին եւ գործկոմի 13 անդամներին ներկայացվել են փորձագետների ամփոփիչ զեկույցները եւ  ՎԱԴԱ-ի հաշվետվությունը: Նախատեսված են նաեւ այլ ելույթներ, այդ թվում նաեւ Ռուսաստանի պատվիրակության անդամների:

Համաձայն լրատվամիջոցների տարածած տեղեկությունների, ՄՕԿ-ը պաշտոնական վճիռը պետք է հրապարակի Մոսկվայի ժամանակով 21:30-ից ոչ շուտ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031