Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք ավելի շատ «կալանավոր» եք, քան մենք». «Սասնա ծուռ» Արամ Հակոբյանը՝ դատավորին

Դեկտեմբեր 12,2017 12:40

«Մեզ չափազանց հայրենասիրության մեջ մեղադրեք, ոչ թե՝  մեղադրական եզրակացություններ եք բերել-շարել»,-2016թ. Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված եւ ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող «Սասնա ծռեր» խմբի անդամների գործով դատական նիստում այսօր հայտարարեց ամբաստանյալներից Արամ Հակոբյանը:

Դատաքննությունը մեղադրական եզրակացությունների առնչությամբ դիրքորոշումներ արտահայտելու փուլում է:

Արամ Հակոբյանը, դիմելով դատավոր Արթուր Օհանյանին, ասաց. «Երեսուն տարում ես չտեսա մի նշույլ առ այն, որ այս երկրում ինչ-որ բան կարող է փոխվել: Մենք ոչ թե պետության դեմ ենք դուրս եկել, այլ պետություն ունենալու խնդիր ենք դրել: Իշխանությունը եւ պետությունը մի խառնեք իրար, որովհետեւ իշխանությունը բռնազավթել է պետությունը»:

Ապա Արամ Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ դատավորը կաշկանդված է իր գործողություններում. «Դուք շղթայված-նստած եք այստեղ…դուք ավելի շատ «կալանավոր» եք, քան մենք: Մարմինը կարող եք բանտարկել, բայց միտքն ու հոգին՝ երբեք»:

Արամ Հակոբյանը վստահ է, որ այս գործով դատախազների եւ քննիչների «ձեռքն ու ոտքը կապված են»: Արամ Հակոբյանը, ինչպես եւ մյուս ամբաստանյալները, հայտարարեցին, որ մեղադրանքը չեն ընդունում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031