Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի և Ռուսաստանի նախագահները հանդիպել են

Դեկտեմբեր 12,2017 12:53 Share

Դեկտեմբերի 11-ին Թուրքիա մեկնած Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Թուրքական  «Gercekgundem» լրատվակայքի հաղորդմամբ՝ հանդիպումից հետո նախագահները Անկարայում մամուլի ասուլիս են տվել, որի ժամանակ տեղեկացրել են, թե ինչ հարցեր են քննարկել։

Թուրքիայի նախագահը մասնավորապես նշել է, որ Պուտինի հետ բացի ռուս-թուրքական հարաբերություններից քննարկվել է նաև մի շարք տարածաշրջանային խնդիրներ, մասնավորապես՝ Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակը և Սիրիայի հարցը։

Էրդողանը անպատասխանատու քայլ է որակել Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը։ Թուրքիայի նախագահը նաև քննադատել է Իսրայելի հրթիռակոծությունները Գազայի հատվածում։

Էրդողանը շեշտել է, որ հանդիպման ժամանակ քննարկվել է Սիրիայի հակամարտության կարգավորման հարցը։ Այն նպատակով նա կարևորել է Ժնևում Սիրիայի հարցով տեղի ունենալիք համաժողովը։ Թուրքիայի նախագահը նշել է, որ առաջիկայում կրկին Սոչիում հանդիպում է ունենալու Պուտինի հետ, որի ժամանակ կքննարկվի գլխավորապես Սիրիայի հարցը։

Վերջում Էրդողանը խոսելով «S-400» ՀՕՊ համակարգերի մատակարարման վերաբերյալ, ասել է․

«Ուզում եմ տեղեկացնել, որ «S-400»-ների վերաբերյալ մեր ընկերները կիրականացնեն համապատասխան աշխատանքներ և այս շաբաթվա ընթացքում այդ գործը կփակեն»։

Աղբյուր`  Ermenihaber.am

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031