Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ է նշանակում՝ ոնց պատահի, այնպես էլ կծախսենք». Կառավարությունը 40 մլն-ի վարկ է վերցնում, որ ծախսի ըստ պահանջի

Դեկտեմբեր 12,2017 14:21

ՀՀ-ի եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հանրային արդյունավետության եւ ֆինանսական շուկաների ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու հարցն է քննարկվում խորհրդարանում:

Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանն ասաց, որ վարկի ստացումը հնարավորություն կտա ֆինանսապես կայունություն ապահովել: Բյուջետային աջակցության վարկերը ունենում են նաեւ միջոցառումներ, որոնք վարկատու կազմակերպության հետ քննարկվում են: Ֆինանսական շուկաների եւ հանրային արդյունավետությանն է ուղղված եղել բարեփոխումների միջոցառումը: Վարկի գումարը՝ 40 մլն դոլար է. «Սա հրատապ է, որովհետեւ կառավարությունը մինչեւ 2017-ի ավարտը վարկը պետք է ներգրավի, մարման ժամկետն է 15 տարի, 3 տարին՝ արտոնյալ»:

ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը եւ «Ելքի» պատգամավոր Արտակ Զեյնալյանը հարցրեցին, թե ինչի՞ վրա են ծախսելու այդ 40 մլն-ը: Փոխնախարարը պատասխանեց, որ բյուջետային վարկերը ծախսային ծրագիր չունեն, տանը ո՞նց են աշխատավարձից բացի, սպառողական վարկ վերցնում, այդ պահին ինչ ծախս կունենան՝ սնունդ, հագուստ, դա էլ կառնեն: Մելքումյանը արձագանքեց. «Խորապես ցավում եմ ձեր պատասխանի համար»: Նա հիշեցրեց, որ 2018-ը վերջին տարին է, որ պետք է 100 տոկոս ծրագրային բյուջետավորմանն անցնեն, ուստի «ի՞նչ է նշանակում՝ ոնց պատահի, այնպես էլ կծախսենք»:
Պատգամավորները հարցրեցին՝ այսքան վարկ եք վերցրել բյուջետային, ի՞նչ եք արել: Փոխնախարարը պատասխանեց, որ փոխարժեքի ցնցումներ են եղել ու քանի որ մենք այդքան բարձիկ չենք ունեցել դիմակայելու, պարտքն են օգտագործել, որի շնորհիվ մակրոտնտեսական կայուն միջավայր են ստեղծել:

Թե ինչ կլիներ, եթե դա չանեին՝ Հայրապետյանն ասաց. «Անորոշ երկիր կունենայինք, անորոշ տնտեսական հետեւանքներով: Այդ ամեն ինչը ուղղված է եղել մեր տնտեսության հիմքերը կայունացնելու: Մենք պատերազմական երկիր ենք, դա շատ կարեւոր է մեզ համար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031